Երկուշաբթի երեկոյան Ջիվան Գասպարյանը Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ երկժամանոց համերգ է տվել Մոսկվայում՝ Կրեմլի պետական պալատի լեփ-լեցուն դահլիճում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, համերգը անցել է մեծ հաջողությամբ, ունկնդիրները դուդուկի վարպետին ծափահարել են հոտնկայս:
Դուդուկահարը կատարել է հայկական եւ ռուսական ժողովրդական մեղեդիներ, ամերիկյան եւ ռուսական հայտնի ֆիլմերի երաժշտություն, Արամ Խաչատրյանի, ինչպես նաեւ «Դիփ փարփլ» խմբի ստեղծագործություններից:
Դուդուկահարը կատարել է հայկական եւ ռուսական ժողովրդական մեղեդիներ, ամերիկյան եւ ռուսական հայտնի ֆիլմերի երաժշտություն, Արամ Խաչատրյանի, ինչպես նաեւ «Դիփ փարփլ» խմբի ստեղծագործություններից: