Մատչելիության հղումներ

Հասմիկ Պապյան. - «Հայուհի եմ եւ հասցեով հայաստանցի»


Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհին «մեղմ ասած`պասիվ» գնահատեց օպերային կյանքը Հայաստանում:

«Մեզ մոտ օպերային դահլիճները գրեթե դատարկ են, իսկ Եվրոպայում պատկերը հակառակն է», - ասաց նա: - «[Հայաստանում] չկա այն հանդիսատեսը, որն անհամբեր սպասում էր վարագույրի բացվելուն»:

Հայաստանի ապագա երիտասարդ օպերային երգիչ-երգչուհիների հետ Հասմիկ Պապյանը մի քանի հանդիպումներ է ունեցել, եւ կարծում է, որ նրանց հնարավորությունները սահմանափակ են: Այդ հնարավորությունները, ըստ երգչուհու, իրենք՝ ուսանողները պիտի ստեղծեն:

«Հայկական դասական երաժշտությունը Ֆրանսիայում շատ է լսվում. դա են փաստում իմ համերգների ժամանակ լիքը դահլիճները», - գալիք տարվա սկզբին Ֆրանսիայում ծրագրված իր համերգների կապակցությամբ ասասց երգչուհին:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG