Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին օգտակար է որակել երեքշաբթի օրը Մինսկում կայացած հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա հայտարարել է Լոնդոնում, ուր մեկնել է գիշերը՝ ԱՊՀ-ի գագաթնաժողովի ավարտից հետո:
«Մենք հնարավորություն ունեցանք Ռուսաստանի նախագահի հետ դիտարկել վրաց-ռուսական հարաբերությունների բոլոր հիմնական հարցերը եւ խնդիրները», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ, ասել է Սահակաշվիլին:
«Չնայած շատերը կարծում էին, թե հանդիպումը չի կայանա, այնուհանդերձ, երկխոսությունը կայացավ», - ասել է նա եւ կարծիք հայտնել, որ Վրաստանը պետք է մշտական երկխոսություն ունենա Ռուսաստանի հետ, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից:
«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախագահն ընդգծել է, որ վրաց-ռուսական հարաբերությունները հասել են մի կետի, երբ դրանց հետագա վատթարացումը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից:
Սահակաշվիլին նշել է, որ հանդիպումը կայացավ վրացական կողմի նախաձեռնությամբ, եւ հավելել, որ «Վրաստանը պատրաստ է հետագայում եւս հանդես գալ նման նախաձեռնություններով՝ ապահովելու համար շարունակական երկխոսությունը Ռուսաստանի հետ»:
«Նման հանդիպումներ պետք է անցկացվեն նաեւ հետագայում, սակայն դրանք պետք է հիմնված լինեն, առաջին հերթին, Վրաստանի շահերի, այլ ոչ թե Ռուսաստանի շահերի եւ ծրագրերի վրա», - հայտարարել է նա:
«Ռուսաստանը սկսել է հասկանալ, որ Վրաստանը փոխվել է, որ այսօրվա Վրաստանը լրիվ տարբերվում է 90-ականների եւ նույնիսկ մեկ տարի առաջվա Վրաստանից», - հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:
Նա ընդգծել է, որ Վրաստանին սատարում են աշխարհի առաջատար շատ պետություններ, եւ այդ աջակցությունը եւս մեկ անգամ ապացուցվեց երեքշաբթի օրը՝ ՆԱՏՕ-ի Ռիգայի գագաթնաժողովում: Սահակաշվիլին առանձնապես բարձր է գնահատել գագաթնաժողովից առաջ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի ելույթը, որում նա աջակցություն էր հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը:
«Հակառակ Ռուսաստանի գործողությունների՝ Վրաստանը ունի անկախ եվրոպական պետության ապագա», - հայտարարել է Սահակաշվիլին՝ ամփոփելով. - «Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանի վերջնական նպատակն է»: