Թուրք փորձագետի կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները կարող են հաստատվել առանց երրորդ ուժի մասնակցության, «առանց պարտադրանքի` անգամ մինչեւ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը»:
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնած քննարկման ընթացքում երեքշաբթի օրը թուրք փորձագետ Նիգար Գոկսելը Երեւանում ասաց, թե Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը էական ազդեցություն կարող է ունենալ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի այսօրվա իշխանությունները հակված են երկխոսություն սկսելուն, արդյո՞ք հարաբերությունների կարգավորմանը, սահմանները բացելուն ուղղված քայլեր կատարվում են, թուրք փորձագետը արձագանքեց. - «Ներկայիս [Թուրքիայի] կառավարությունը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ է եկել իշխանության: Առաջնահերթությունը տրված է Եվրամիությանն անդամակցելու եւ դրանից բխող մի շարք այլ կարեւոր հարցերի լուծմանը»:
«Իսկ եթե Թուրքիան չդառնա եվրոպական ընտանիքի անդամ, ապա հայ-թուրքական հարաբերություններն ավելի կվատանան, Թուրքիան կդառնա ավելի անկանխատեսելի, ավելի անկայուն, երկրի ազգայնականները կակտիվանան», - շարունակեց Գոկսելը:
Նիգար Գոկսելի կարծիքով, Հայաստանի ապագայի համար «նպաստավոր չի լինի, եթե Թուրքիան ստիպված լինի Եվրամիության փոխարեն այլ գործընկերներ փնտրել` ասենք, Իրանին եւ Ռուսաստանին»:
Դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ իրենք Թուրքիայի առջեւ որեւէ նախապայման չեն դնում, թուրք փորձագետը հետեւյալ կերպ արձագանքեց. - «Օրինակ, եթե հայ պաշտոնյաներից մեկը հայտարարի, թե` ճանաչում ենք Թուրքիայի սահմանները, իրավիճակը կփոխվի»:
Կարինե Քալանթարյան