Այսօր Ուկրաինայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ուկրաինացիների դեմ իրագործված ցեղասպանություն ճանաչեց 1932 -֊ 33 թվականների սովասպանությունը՝ «գոլոդոմորը»:
Ներկայացնելով օրինագիծը` Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտի ղեկավար Իգոր Յուխնովսկին ասաց, որ 1932-֊33 թվականի սովասպանության արդյունքում զոհվել է 8 միլիոն մարդ:
Օրինագծին ընդդիմացող կոմունիստները եւ վարչապետ Վիկտոր Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցությունը» պնդեցին, որ սովը նախկին ԽՍՀՄ֊-ում զանգվածային բնույթի էր, եւ դրանից տուժել է ոչ միայն Ուկրաինան, այլեւ Ռուսաստանը, Ղազախստանը, Կովկասը:
Բացի այդ, ինչպես պնդում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ը, ՊԱԿ-֊ի գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են, որ խորհրդային իշխանության գործողությունները ոչ թե ազգային, այլ դասակարգային բնույթի էին եւ ուղղված էին հարուստ գյուղացիների դեմ: