Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր դարձավ Վրաստանի առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի որդու՝ 11-֊ամսյա Նիկոլոզի կնքահայրը: Երեխայի կնքամայրը դարձավ աշխարհահռչակ պարուհի Նինո Անանիաշվիլին:
Թբիլիսիի մայր տաճարում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո Յուշչենկոն ասաց.֊ - «Հատկանշական է, որ մկրտությունը տեղի ունեցավ Վրաստանի գլխավոր տաճարում, որը խորհրդանշում է երկրի վերածնունդը»:
Մկրտության արարողությանը մասնակցեցին Էստոնիայի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսը եւ Լեհաստանի Սեյմի ղեկավար Մարեկ Յուրեկը, որոնք Վրաստան են ժամանել «նարնջագույն հեղափոխության» տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը, Նիկոլոզը Վրաստանի նախագահի երկրորդ որդին է: Նրա ավագ որդի Էդուարդը 11 տարեկան է: