Չորեքշաբթի օրը «միգրացիոն օրենսդրության կոպիտ խախտումների համար» Ռուսաստանից արտաքսվել են Վրաստանի 22 քաղաքացիներ, եւս 70 Վրաստանի քաղաքացիների նկատմամբ դատարաններն ընդունել են երկրից արտաքսելու որոշում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը Դաշնային միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Միխայիլ Պոլտորանինը ասել է, որ օրինախախտները Ռուսաստանից կարտաքսվեն տարանցիկ ճանապարհով (Բաքվով), քանի որ անմիջական տրանսպորտային կապը Թբիլիսիի հետ դադարեցված է:
«Արտաքսվածներից յուրաքանչյուրի տոմսի համար Դաշնային միգրացիոն ծառայությունը վճարել է 7,5 հազար ռուբլի», - հավելել է Պոլտորանինը: