Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը մեղադրել է Վրաստանին եւ Ուկրաինային դավաճանելու մեջ: Նա հայտարարել է, թե այդ երկրները, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հույս են տածում, հիասթափված են ՆԱՏՕ-ի ղեկավարության առավել քան զուսպ դիրքորոշումից:
«Նրանք ՆԱՏՕ-ի զսպվածությունը ընկալում են որպես քաղաքական խաղ՝ իրենց շահերի հաշվին, եւ եթե մենք շարունակենք մնալ այդքան անվճռական, կկորցնենք միլիոնավոր մարդկանց, ես նույնիսկ կասեի՝ կդավաճանենք նրանց», - «Կովկասպրես» գործակալության վկայությամբ, հայտարարել է Ադամկուսը:
«Ես չգիտեմ, թե ինչո՞ւ են որոշ մարդիկ փորձում կասեցնել ժողովրդավարական գործընթացները Արեւելյան Եվրոպայում», - ասել է Լիտվայի նախագահը եւ հույս է հայտնել, որ նոյեմբերի 28-29-ը Ռիգայում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն հստակ կարտահայտի իր դիրքորոշումը:
«Ուկրաինան ապացուցել է ազատության իր ձգտումը, եւ ես հուսով եմ, որ Վրաստանը, որը աշխարհագրական առումով գտնվում է անչափ անկայուն տարածաշրջանում, դեռեւս խիզախություն ունի՝ պաշտպանելու Արեւմուտքի դավանած սկզբունքները», - հայտարարել է Լիտվայի նախագահը: