Մատչելիության հղումներ

Ստեղծվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողով


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանականները այսօր որոշում են ընդունել ստեղծել կազմակերպության խորհրդարանական վեհաժողով: Վեհաժողովի կենտրոնակայանը կդառնա Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատը, այն կգլխավորի Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհուրդ - ՀԱՊԿ-ի անդամներ նիստը կայացել է ԱՊՀ-ի ՄԽՎ-ի 27-րդ լիագումար նիստի շրջանակներում, որը նվիրված է Համագործակցության 15-ամյակին:

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG