Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բրյուսելյան հանդիպումից «չափավոր ակնկալիքներ կային»: «Չէի ասի, թե նույնիսկ այդ չափավորը ամբողջությամբ իրականացավ, բայց, համենայն դեպս, կարող եմ ասել, որ մի փոքր տեղաշարժ արձանագրվեց», - երեքշաբթի օրը հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարը:
«Շատ փոքր՝ այն իմաստով, որ այն առաջարկությունների, մտքերի շուրջ, որ հնչեցվել էին Մոսկվայի հանդիպման ընթացքում եւ Փարիզում քննարկվել էին, այս հանդիպման ընթացքում համաձայնության ընդհանուր եզրեր սկսեցին երեւալ», - պարզաբանեց Վարդան Օսկանյանը: - «Չեմ կարող ասել, որ ամբողջական ինչ-որ համաձայնություն, բայց որոշ եզրեր սկսեցին ի հայտ գալ»:
Այնպես որ, ըստ Հայաստանի արտգործնախարարի, «բանակցությունները պետք է շարունակել»:
Վարդան Օսկանյանը հետաքրքրական է համարում, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները «այդ բոլորը լսելուց հետո մեզ արդեն հայտնեցին, որ իրենք որոշում են կայացրել՝ նախագահներին առաջարկել այս ամսվա վերջում ԱՊՀ-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպում ունենալ». - «Երեւի թե իրենք այսօր մեր քննարկումների մեջ դրական պահեր տեսել են, եւ ելնելով դրանից՝ որոշում են կայացրել նախագահներին հրավիրել նման հանդիպման»:
«Իհարկե, նախագահները կորոշեն՝ այդ հանդիպման հրավերը ընդունում են, թե ոչ, լսելուց հետո, համապատասխանաբար, իրենց նախարարներին, եւ որոշում կկայացնեն», - ասաց Հայաստանի արտգործնախարարը եւ հավելեց. - «Այդ իսկ պատճառով էլ համանախագահները կայցելեն տարածաշրջան շուտով՝ եկող շաբաթվա ընթացքում, Երեւանում նրանք կլինեն նոյեմբերի 21-ին»:
Համանախագահները կհանդիպեն նախագահների հետ, եւ, Վարդան Օսկանյանի կարծիքով, «այնտեղ արդեն վերջնական որոշում կկայացվի հետագա անելիքների մասին»:
Նախարարը վստահեցրեց, որ ժողովրդական կամքի արտահայտությունը Ղարաբաղում Հայաստանի համար մնում է բանակցությունների սկզբունք:
«Դա առանցքային հարցերից մեկն է, եւ, իսկապես, հայկական կողմի համար դա անհրաժեշտություն է», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Կլինի դա հանրաքվեի, թե այլ ճանապարհով, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ամրագրված լինի այդ փաստաթղթում, որը պետք է ծառայի որպես լուծման միջոց: Այնպես որ, այդ հարցը, այո, մնում է օրակարգում»:
Հարցին, թե նկատելի՞ էր արդյոք որեւէ փոխզիջում կամ մեղմացում ադրբեջանական դիրքորոշման մեջ հանդիպման ժամանակ կամ դրան նախորդող բանակցություններում, նախարարը պատասխանեց. - «Ես այսքանը կարող եմ ասել՝ մթնոլորտը բավական դրական էր, կառուցողական հանդիպում էր, բավական լուրջ քննարկում ծավալվեց, մտքեր հնչեցվեցին»:
«Չեմ կարող ասել, թե կոնկրետ պայմանավորվածություններ կան, բայց այդ քննարկումների տողատակում կարելի էր զգալ, որ դիրքորոշումների որոշ մոտեցում կա», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Դա ուզում եք համարել ճկուն մոտեցում, կոմպրոմիս՝ չեմ ուզում որակավորումներ տալ, միայն կարող եմ արձանագրել, որ համաձայնության շատ ընդհանուր եզրեր այս հանդիպման ընթացքում, կարծեք թե, ի հայտ եկան»:
Գնահատելով նույն օրը ստորագրված՝ Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագիրը, նախարարն ընդգծեց, որ «Հայաստանը այս փաստաթղթի ընդունումով որակապես նոր հարաբերությունների մեջ մտավ Եվրամիության հետ»:
«Սա լուրջ հեռանկարներ է բացում մեր առաջ՝ առավել ինտեգրվելու այդ կառույցում, մեր հարաբերությունները խորացնելու», - ասաց Վարդան Օսկանյանը: - «5 տարվա տեւողություն ունի այս ծրագիրը, լուրջ ֆինանսական հենարան ունի, ծրագրային է, նպատակային, եւ, իսկապես, ճիշտ իրականացման դեպքում Հայաստանը մեծապես կարող է օգտվել»:
«Ես բազմիցս ասել եմ, որ եթե մենք կարողանանք ամբողջությամբ իրականացնել այս ծրագրի ընձեռած հնարավորությունները, 5 տարի հետո Հայաստանը քաղաքական եւ տնտեսական առումով որակապես այլ պետություն կարող է լինել», - շեշտեց նախարարը: - «Եվ մենք իրոք պետք է հետամուտ լինենք դա իրականացնելուն»:
Անդրադառնալով Հայաստանում առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին՝ Վարդան Օսկանյանն ասաց. - «Այսօր նաեւ մեր [Հայաստան-Եվրամիություն] համագործակցության խորհրդի հանդիպման ընթացքում բարձրացված առանցքային հարցերից մեկը մեր հետագա ընտրություններն են: Ցանկացած երկկողմ հանդիպում, որ այս վերջին ամիսների ընթացքում ես ունեցել եմ, առանցքային օրակարգային հարցերից մեկը մեր հետագա ընտրություններն են: Այնքան է ասվում, այնքան է խոսվում դրա մասին, որ արդեն իսկապես մեզ որեւէ տեղ չի թողնում այս անգամ սխալվելու»:
Ըստ Հայաստանի արտգործնախարարի, ուշադրությունը, հետաքրքրությունը, որը կա ընտրությունների նկատմամբ, անչափ մեծ է. - «Եվ նաեւ այն կորուստները, որ կարող են լինել, այնքան են մեծ, որ իսկապես մենք պետք է լրջորեն մտածենք, որ ազգովի, բոլոր քաղաքական ուժերով միասին այնպես անենք, որ կարողանանք իրոք որակապես տարբեր ընտրություններ անցկացնել»:
«Հայաստանի հետագա զարգացումը, մեր ժողովրդավարական ինստիտուտների ամրագրումը, ծրագրերի իրականացումը մեծապես եւ էապես կախված են Հայաստանի հաջորդ երկու ընտրություններից՝ խորհրդարանական եւ նախագահական», - ամփոփեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հրայր Թամրազյան, Բրյուսել