«Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը շաբաթ օրվանից սկսել է փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ավելի քան 2 հազար ժառանգներին:
«Նյու Յորք Լայֆ»-ը համաձայնել էր փոխհատուցում վճարել այն հայերի ժառանգներին եւ իրավահաջորդներին, ովքեր Արեւմտյան Հայաստանում ու Թուրքիայում ապահովագրված են եղել այդ ընկերությունում եւ զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Նյու Յորք Լայֆ» ընկերության դեմ գործ հարուցած փաստաբաններից Վարդգես Եղիայանը, 5692 դիմումներից համապատասխան հանձնախումբն ընդունել է 2515-ը, որոնց էլ սկսել է ուղարկել գումարները շաբաթ օրվանից:
Վարդգես Եղիայանը պարզաբանեց, որ Հայաստանից դուրս բնակվողները պարզապես ծրարով կստանան բանկային չեկերը եւ դրանք դրամի կվերածեն բանկում: Հայաստանի դեպքում համաձայնություն է ձեռք բերվել բանկերից միայն մեկի հետ, եւ գումարն արդեն փոխանցվել է այդ բանկին:
Բոլոր 5692 դիմումատուները ստանալու են նամակ՝ դիմումներն ընդունվելու կամ մերժվելու վերաբերյալ: Մարդիկ, ովքեր դիմել եւ հաստատվել են, բանկից կստանան իրենց գումարը:
Ըստ Եղիայանի, ԱՄՆ-ում այդ նամակները կստանան մի քանի օրից, իսկ Հայաստանում դա կարող է տեւել 1-2 շաբաթ:
Ամենաշատ գումարը՝ շուրջ 3 միլիոն 600 հազար դոլար, փոխանցված է Հայաստան, ուր փոխհատուցում է ստանալու 1254 մարդ: Երկրորդը Ամերիկան է, ուր փոխանցվել է 2 միլիոն 700 հազար դոլար՝ 896 մարդու համար, երրորդը՝ Ֆրանսիան է, չորրորդը՝ Կանադան: Ընդհանուր առմամբ, հայերը գումարներ են ստանալու 26 երկրներում:
Բաժանվելիք ամբողջ գումարը կազմում է 7 միլիոն 954 հազար դոլար: 3 միլիոնից քիչ ավելի գումար է մնալու, որը փաստաբանները բաժանելու են բարեգործական կազմակերպություններին:
Վարդգես Եղիայանը հայտնեց նաեւ, որ ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունից գումարն արդեն ստացվել է. - «Սպասում ենք միայն, որ անունները զետեղվեն Ինտերնետում, ինչպես արվեց «Նյու Յորք Լայֆ»-ի դեպքում: Դրա համար պետք էր ֆրանսիական կառավարության համաձայնությունը»:
Մի քանի շաբաթից ֆրանսիական ընկերությունում ապահովագրված 4-5 հազար հայերի անունները կլինեն Ինտերնետում, ինչպես եւ «Նյու Յորք Լայֆ»-ի դեպքում՝ armenianinsurencesettlement.com կայքում, այս անգամ՝ «Աքսա»-ի անվան տակ:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես