Վրաստանի նախագահը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիին:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի հետ սրված հարաբերություններում կարծր դիրքորոշում որդեգրած Օքրուաշվիլին ստանձնել է տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը:
«Օքրուաշվիլին մեր կառավարության ամենահզոր գործիչներից մեկն է, տնտեսությունը հիմա շատ կարեւոր է երկրի համար», - ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի աշխատակազմի ղեկավար Գեորգի Արվելաձեն:
«Ռուսթավի-2» հեռուստակայանը հաղորդել է, որ «արժանահավատ աղբյուրներից ստացել է տեղեկություններ, որ Օքրուաշվիլիին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու որոշումը՝ կառավարության կազմում արվելիք փոփոխությունների մի մասն է»:
Վրաստանի ընդդիմությունը Օքրուաշվիլու պաշտոնանկությունը կապում է նրա այն հայտարարության հետ, թե 2007 թվականի հունվարի 1-ը կդիմավորի Ցխինվալիում:
«Առայժմ դժվար է ասել, թե որ կուսակցությունն է հաղթել Վրաստանի կառավարությունում` խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի», - ասել է «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարներից Գիա Ծագարեիշվիլին:
Արմեն Քոլոյան, Պրահա