Control Risks խորհրդատվական անկախ ընկերության հետազոտության արդյունքները վկայում են, որ աշխարհի պետությունների ուղիղ կեսը ի վիճակի չէ բարենպաստ մթնոլորտ ապահովել բիզնեսի համար: Կազմակերպության՝ 2007 թվականի բիզնեսի ու ներդրումների ռիսկայնության զեկույցում Հայաստանը հայտնվել է քաղաքական միջին ռիսկայնությամբ երկրների խմբում` Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ մեկտեղ:
Control Risks-ը, որը 18 մասնաճյուղ ունի աշխարհի տարբեր ծայրերում, ամեն տարի հրապարակում է բիզնեսի ու ներդրումների ռիսկայնության զեկույցը, որն աշխարհի պետությունները բաժանում է 5 խմբի` ըստ գործարար աշխարհի համար ստեղծված պայմանների:
Կազմակերպության հրապարակած հետազոտության առանձնահատկությունն այն է, որ զեկույցը ոչ թե անցնող տարվա գնահատականներ է պարունակում, այլ փորձում է որոշակիորեն կանխատեսել, թե ինչպիսին է լինելու բիզնես միջավայրը այս կամ այն երկրում գալիք տարի:
Հայաստանում եւ նրա հետ նույն խմբում ընդգրկված երկրներում տիրող կացությունը կազմակերպության փորձագետները բնութագրում են հետեւյալ կերպ. - «Օտարերկրյա ներդրողները այստեղ խոչընդոտների են բախվում պետական կամ ոչ պետական որոշ ուժերի կողմից, երկարաժամկետ ներդրումները երաշխավորված չեն, բավական բարձր է կոռուպցիայի մակարդակը»:
Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա այստեղ թե Հայաստանի եւ թե նրա բոլոր անմիջական հարեւանների վիճակն ավելի ծանր է. Control Risks-ը նրանց դասում է բիզնեսի համար ծայրահեղ վտանգավոր շրջաններ ունեցող պետությունների թվին:
Փորձագետների պնդմամբ, այս խմբում ընդգրկված պետություններում «օտարերկրյա ընկերությունների ունեցվածքի կամ աշխատակիցների համար առկա անվտանգության ռիսկերը բավական մեծ են»:
«Այս տիպի երկրները կարող են պատերազմի կամ քաղաքացիական պատերազմի շեմին գտնվել, չկա կարգուկանոն, եւ արտասահմանյան ընկերությունները լրջորեն պետք է մտածեն այս շրջանները լքելու մասին», - գտնում են Control Risks-ի փորձագետները:
Control Risks-ի այս ցուցակում տեղ են գտել հետխորհրդային այն բոլոր պետությունները, ուր առկա են չկարգավորված հակամարտություններ` Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, ինչպես նաեւ Մոլդովա:
Աշխարհում բիզնեսով զբաղվելու համար ամենաանվտանգ երկրները կրկին Սկանդինավիայի պետություններն են` Նորվեգիան ու Ֆինլանդիան:
Ինչ վերաբերում է բիզնեսի համար ամենավտանգավոր պետությանը, ապա Control Risks-ի փորձագետները ձեռներեցներին խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում գործ չդնել Սոմալիում:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա