«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների վկայությամբ, «իշխանության վերնախավում սկսվել է ՀՀ նոր գլխավոր դատախազի թեկնածուի փնտրտուքը, որովհետեւ մինչեւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լքելու է իր պաշտոնը»: Թերթի ենթադրությամբ, Աղվան Հովսեփյանը, թերեւս, կգլխավորի ինչ-որ ընտրացուցակ, ինչն էլ նրա հեռացման պատճառն է:
Անդրադառնալով Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստանի ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային հղած կոչին` «Առավոտ» թերթի խմբագրականն այսօր գնահատել է. - «Որքան էլ տարօրինակ հնչի, «Հազարամյակի մարտահրավերների» ֆինանսավորումից Հայաստանի զրկվելու դեպքում կոնկրետ իշխանություններն առանձնապես շատ բան չեն կորցնի։ Նախ, նրանք այդպիսով կազատվեն ժողովրդավարության բարելավման հետ կապված իրենց համար բավական տհաճ մի պարտականությունից, եւ ապա՝ հրաշալի պատեհություն կստանան ընդդիմությանը ժողովրդի աչքում էլ ավելի սեւացնելու համար»։ Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, ապա, ըստ «Առավոտ»-ի, «ֆինանսավորումից Հայաստանի զրկվելու ֆոնի վրա նրանց հայտարարություններն ու ելույթները, թերեւս, մի փոքր ավելի ազդեցիկ եւ զգայացունց կստացվեն, բայց՝ ոչ ավելին»։ «Արդյունքում, մեծ հաշվով, կտուժեն այդ ծրագրի իրագործմանը անհամբեր սպասող մեր գյուղացիները», - եզրակացրել է խմբագրականը։
Freedom House-ի` «Հազարամյակի մարտահրավերներ» կոպորացիային ուղղված կոչը եւ Transparency International կազմակերպության Հայաստանին վերաբերող կոշտ գնահատականները ի մի բերելով` «Իրավունք» թերթի խմբագրականն իր հերթին եզրակացրել է. - «Այդ ամենը վկայում է, որ Արեւմուտքն ինչ-որ բանից դժգոհ է»։ Եվ այդ դժգոհությունն, ըստ խմբագրականի, ամենայն հավանականությամբ, կապված է «վարչախմբի վերջին շրջանի՝ դեպի Մոսկվա արված ռեւերանսների հետ»։
Նույն թերթն այսօր, վկայակոչելով իր ռուսական աղբյուրները, փոխանցել է, թե մոսկովյան վերջին այցի ժամանակ «նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է զբաղեցնել ԱՊՀ քարտուղարի պաշտոնը, քանի դեռ «երկրում կառավարելիության մակարդակը բավարար է»։ Թե ինչ է պատասխանել ՀՀ նախագահը, թերթի աղբյուրները չեն մանրամասնել, սակայն, նշել են, որ «Ռոբերտ Քոչարյանի այցը հաջողված համարել չի կարելի, քանի որ նրա առաջարկը Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի աթոռը հանձնելու վերաբերյալ, մեղմ, ասած, մերժվել է»:
«Աբովյանի «Օրհնվի էն սհաթը…» շարունակում է մնալ հայոց արտաքին քաղաքականության հիմնաքարը, որքան էլ ռուսը մեր գլխին ընկույզ ջարդի։ Պետության տնտեսական եւ քաղաքական շահը առ ոչինչ է մեզ համար, երբ հարցը վերաբերում է Ռուսաստանին», - որակել է այսօր «Հայք» թերթը ու շեշտադրել. - «Հեչ էլ, թե Էմիրությունների Etisalat-ը շատ ավելի շահավետ գործարք չէր առաջարկում։ Հանուն Պուտինի սիրուն աչքերի կարելի է մեկ անգամ եւս իրականացնել «դարի գործարք», - հեգնել է «Հայք»-ը` փաստագրելով. -«Ռուսաստանյան «Վիմպելկոմը» վերցրեց «ԱրմենՏելը»։ Ու չնայած նույն ռուսական «Սիստեման» ավելի լուրջ հայտ էր ներկայացրել (վերագործարկել նաեւ «Մարս» գործարանը), ռուսական կողմի պահանջով մեր հեռահաղորդակցության ոլորտը փոխանցվեց հենց «Վիմպելկոմին»։
«168 ժամ» պարբերականը գրել է, թե «բոլորովին վերջերս եվրոպական իր վերջին շրջագայությունից վերադառնալուց հետո «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը հաղթական տոնով ավետեց իր՝ «Կասպյան եւ կովկասյան երկրների միջազգային հանձնաժողովի» համանախագահ դառնալու մասին». - «Եվ ահա պարզվում է, որ Արթուր Բաղդասարյանի այդ PR ակցիան կարող է ավելի շուտ բարդացնել նրա կյանքը, քան օգուտ տալ, քանի որ այդ հանձնաժողովի իրական կնքահայրն է համարվում ռուսաստանցի՝ այժմ միջազգային որոնման մեջ գտնվող հայտնի մեծահարուստ օլիգարխ Բորիս Բերեզովսկին։ Եվ դժվար չէ պատկերացնել, թե որքանով են բարդացել այժմ Ազգային ժողովի նախկին խոսնակի գործերը պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերություններում, որի բարեհաճ վերաբերմունքն այս կամ այն նախագահի թեկնածուի հանդեպ, ինչպես հայտնի է, Հայաստանում շատ բարձր է դասվում»։
Ատոմ Մարգարյան