Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկուշաբթի օրը վերահաստատեցին տնտեսական փոխհարաբերությունները խորացնելու երկու երկրների ձգտումը:
Մայրաքաղաք Աստանայում հրավիրված համատեղ ասուլիսում Հայաստանի նախագահը ընդգծեց երկկողմ հարաբերությունների «դրական դինամիկան», «քաղաքական երկխոսության բարձր մակարդակը», համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:
«Ամենաթույլը մեր համագործակցության տնտեսական բաղկացուցիչն է, թեեւ բարեփոխումների առաջընթացը Հայաստանում եւ Ղազախստանում, դրանց [բարեփոխումների] համահունչ լինելը լավ հիմք է առաջին հերթին հենց տնտեսական համագործակցության համար», - ասաց Ռոբերտ Քոչարյանը` հույս հայտնելով, որ այսօր Աստանայում ստորագրված համաձայնագրերը կնպաստեն երկու երկրների «գործարար վերնախավերին» ավելի ակտիվ համագործակցությանը:
Ողջունելով Ղազախստանի գործարար շրջանակների «լուրջ» ներկայությունը Հարավային Կովկասում` Հայաստանի նախագահը հույս հայտնեց, որ այդ ներկայությունը կտարածվի նաեւ Հայաստանի վրա` «ավելի նշանակալի չափով, քան այսօր»:
Նուրսուլթան Նազարբաեւը, իր հերթին «հաջող» որակեց անցկացված բանակցություններն ու հանդիպումները:
«Դրանք վերահաստատեցին մեր պետությունների ձգտումը է’լ ավելի խորացնել մեր փոխհարաբերությունները` առեւտրական կապերը աշխուժացնելու ու մերձենալու ճանապարհով», - ասաց Նազարբաեւը: - «Մեր փոխհարաբերությունների նոր մակարդակի բարձրացնելուն կնպաստի առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը, որպեսզի ղազախական ընկերությունների կապիտալը առանց վախենալու մուտք գործի Հայաստան»:
«Ազատություն» ռադիոկայան