Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հայցադիմումով մայրաքաղաքի առաջին ատյանի դատարաններն այս օրերին հերթով չեղյալ են համարում 160 ընտանիքների անշարժ գույքի սեփականության վկայականները` թեեւ դատախազությունը դեռ չի ավարտել այս մարդկանց «խաբեությամբ կողոպտած» 12 հոգու նկատմամբ հարուցած գործի քննությունը:
Դատարանների վճիռների հիմնավորումը հետեւյալն է՝ վկայականները կեղծ են, քանի որ «քաղաքացիները ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի հետ մտել են «հանցավոր համաձայնության մեջ», ինչի արդյունքում գործարքն իրականացնելու համար նրանց մուծած գումարները ճանապարհին կորել են եւ պետբյուջե չեն հասել»:
Բայց քաղաքապետարանը եւ դատարանները տարօրինակ շտապողականություն են ցուցաբերում այս քաղաքացիներին սեփականության իրավունքից զրկելու հարցում, քանի որ այս 160 քաղաքացիները հունիսի 22-ին հարուցված քրեական գործով համարվում են տուժողներ: Ուստի, ըստ դատախազության աղբյուրների, քաղաքապետարանը իրավասու չէ նրանց զրկել սեփականության իրավունքից, քանի դեռ նրանք տուժած կողմ են համարվում եւ գործի քննությունն ընթացքի մեջ է:
«Ես ի՞նչ մեղավոր եմ, փաստաթղթերումս որեւէ ապօրինի բան չկա, վերջում է պարզվել, որ ինձ խաբողը կադաստրի պաշտոնյան է: Թող նրան բռնեն, դատեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նար- Դոսի 32/7 տան սեփականատեր Հակոբ Պապյանը` հավելելով, թե իրեն խաբել են կադաստրի Մարաշի ստորաբաժանումում: 1928 թվականին կառուցված պապական տունը եւ հողատարածքը սեփականաշնորհելու համար Հակոբ Պապյանից պահանջել էին մուծել 8 հազար դոլար: Ընդ որում` ընդհանուր բաժնի նախկին պետ Նաիրա Չոբանյանը առաջարկել է գումարը տալ ինչ-որ տղամարդու, որին ներկայացրել է իբրեւ իրենց աշխատակից: Եվ բանկից վերցնելով պահանջված գումարը, որի համար, ի դեպ մինչ օրս ամեն ամիս հաշմանդամի ընտանիքը մուծում է 92 հազար դրամ, Պապյանն իրականացրել է գործարքը եւ մի քանի օրվա ընթացքում ստացել վկայականը՝ կադաստրի Մարաշի ստորաբաժանման ղեկավար Վլադիմիր Հովակիմյանի կնիքով եւ ստորագրությամբ:
«Վեց ամիս հետո նոր իմացա, որ քաղաքապետը պահանջում է չեղյալ համարել վկայականս, որովհետեւ վճարած գումարս բյուջե չի հասել: Բա էդ ընթացքում կամ մինչեւ վկայական տալը չգիտեի՞ն, որ տեղ չի հասել, առանց ստուգելու ո՞նց են վկայական տվել: Թող հենց սկզբից պարզեին, որ կեղծ է՝ չտային», - ասաց Պապյանը:
Խորենացու 97/12 հասցեի բնակիչ Սվետլանա Դավթյանը, որը 92-ին զոհված ազատամարտիկի այրի է, տան սեփականաշնորհման գործարքի հետեւանքով խրվել է պարտքերի մեջ: Նրանից էլ կրկին նույն մարդը՝ Նաիրա Չոբանյանը, վերցրել է 3600 դոլար, որը կրկին պարզվում է, բյուջե չի հասել:
Նաիրա Չոբանյանը գործարքներից անմիջապես հետո՝ մայիս ամսին, սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Եվ դրանից միայն ամիսներ անց քաղաքապետարանը գործարքներն ապօրինի ճանաչելու վճիռ է կայացրել:
160 դեպքերը տեղի են ունեցել պետկադաստրի տարածքային տարբեր բաժանմունքներում: Կադաստրի պետական կոմիտեում հրաժարվում են այս առիթով մեկնաբանություններից, լրատվական ծառայությունում մեզ հավաստիացրեցին, որ ոչ կադաստի պետը եւ ոչ էլ տարածքային բաժանմունքների ղեկավարները այս գործարքներում մեղքի բաժին չունեն եւ լրիվ անտեղյակ են եղել իրենց աշխատակիցների ստվերային գործունեությունից:
Իսկ քաղաքապետարանի իրավաբանական ծառայության ղեկավար Արտյոմ Սարգսյանը նշեց, որ իրենք պարտավոր են պահանջել չվճարված պետական գումարների հետգանձումը` չհիմնավորելով, սակայն, շտապողականության պատճառը: Դրա սեփական բացատրությունն ունեն Նար-Դոսի եւ Խորենացու փողոցների տուժած բնակիչները, որոնք համոզված էին, որ «էլիտար» առանձնատների «ոտքի տակ» ընկնող իրենց փոքր տները շատերին են խանգարում. - «Մեր հողերը շատ լավն են, ու ներքին կարգով տեղյակ ենք, որ տարածքը ձեռքներիցս մտադիր են վերցնել: Առանց սեփականության վկայականի գործը հեշտանում է, մի քանի կոպեկ կտան, մեզ մեր տներից կհանեն»:
Իրինա Հովհաննիսյան