Անցած շաբաթ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան - Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական նիստին մասնակցած առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեքշաբթի օրը լրագրողներին ասաց, որ Մեծամորի ատոմակայանի փակումը շարունակում է մնալ Եվրամիության «Նոր հարեւանության» ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման նախապայման:
«Այն [Մեծամորի ատոմակայանի հարցը] նույնպես ընդգրկված է գործողությունների ծրագրում», - ասաց Ճշմարիտյանը:
Եվրամիությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը 100 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին` ատոմակայանի փակման դեպքում այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կառուցելու համար:
Նոր ատոմակայանի կառուցման հարցում, ըստ նախարարի, դեռեւս չկա երկիր, որ հայտնած լինի իր պատրաստակամությունը մասնակցելու այդ գործընթացին, բայց Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր հետաքրքրվողի կարող է բավարարել:
«Մենք մեր կողմից պատրաստ ենք», - ասաց Կարեն Ճշմարիտյանը: - «Կան նախանշված որոշակի ծրագրային հաշվարկներ: Կան մտադրություններ եւ նախագծային տեսքով որոշակի ծրագրային փաստաթղթեր, որոնք էներգետիկայի նախարարությունը պատրաստել է»:
Աստղիկ Բեդեւյան