Մատչելիության հղումներ

Պրվանովը վերընտրվել է Բուլղարիայի նախագահի պաշտոնում


Բուլղարիայում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, գործող նախագահ Գեորգի Պրվանովը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 75,9 տոկոսը: Նրա մրցակիցը` «Ատակա» ազգայնական կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը ստացել է ձայների 24 տոկոսը:

«Մենք ակնկալում էին լավ արդյունքներ եւ հասանք դրան», - լրագրողներին երկուշաբթի օրը ասել է Պրվանովը: - «Այսօրվա արդյունքը գնահատականն է այն ամենի, ինչի կարողացել ենք հասնել անցած հինգ տարիների ընթացքում»:

Գեորգի Պրվանովը Բուլղարիայի առաջին նախագահն է, որը վերընտրվել է երկրորդ ժամկետի համար:

Բուլղարիայում ապրում է մեծաթիվ` շուրջ 50-հազարանոց հայկական համայնք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG