«Դավադրություն ընդդեմ Պապի» անվանումը կրող վեպը Թուրքիայում հավակնում է դառնալ տարվա ամենասկանդալային գիրքը: Գրական լայն շրջանակներին անհայտ թուրք արձակագիր Յուջել Կայայի գրքում ծավալվող դրամատիկ իրադարձությունների գլխավոր հերոսը Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս 16-րդն է, որը ժամանելով Ստամբուլ՝ դառնում է լավ մշակված ու քողարկված դավադրության զոհ:
Թուրք գրողը վեպում պահպանել է իրական բոլոր դետալները` Վատիկանի կարդինալների անուններից ու զբաղեցրած դիրքից մինչեւ Հռոմի Պապի Թուրքիա կատարելիք այցի հստակ ժամկետները. Բենեդիկտոս 16-րդը Ստամբուլ է ժամանելու նոյեմբերի 28-ին:
Թեեւ գիրքը վաճառքի էր հանվել դեռ հունվարին եւ արդեն 10 հազար օրինակ սպառվել է, բայց Վատիկանում այս մասին իմացան ու անհանգստություն հայտնեցին միայն անցած շաբաթավերջին:
«Մենք հանդիպեցինք վեպի հեղինակին ու փորձեցինք պարզել` ինչ կարիք կար նման գիրք գրել, եւ արդյոք անպայման էր նման կերպով զարկ տալ երեւակայությանը», - ասել է Ստամբուլում Վատիկանի ներկայացուցիչ Ջորջ Մարովիչը: - «Չի կարելի բացառել, որ որոշ աննորմալներ գրքի ազդեցության ներքո իրոք մահափորձ իրականացնեն Հռոմի Պապի դեմ»:
Գրքում, սակայն, Բենեդիկտոս 16-րդի դեմ դավադրության հեղինակներն ամերիկյան հատուկ ծառայություններն են, որոնք Պապի սպանությունն օգտագործում են Թուրքիայի տարածք հավելյալ զորքեր մտցնելու համար, ինչպես նաեւ մասոններն ու Կաթոլիկ եկեղեցու՝ ծայրահեղ պահպանողական դիրքեր զբաղեցնող սպասավորները` միավորված «Օպուս Դեի» գաղտնի միության մեջ:
Արդեն մի քանի օր է, ինչ էժանագին դետեկտիվների հեղինակը համաթուրքական հռչակ է ձեռք բերել:
Վերջին օրերին տված բոլոր հարցազրույցներում Յուջել Կայան ասել է. - «Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի անվտանգության ուժերը ուշադիր լինեն ու անեն հնարավոր ամեն ինչ`Հռոմի Պապի կյանքը չվտանգելու համար: Ես լրջորեն ուսումնասիրել, հետազոտել եմ այս թեման եւ կարող եմ ասել, որ երբ համադրում ես բոլոր դրվագները, հասկանում ես` նման մահափորձի բոլոր նախադրյալներն առկա են»:
Թուրքական մամուլի գնահատմամբ, սակայն, այս ամբողջ աղմուկը չէր բարձրանա, եթե չլինեին երկրում տիրող տրամադրությունները:
Երկու օր առաջ Թուրքիայի իրավաբանների միության ներկայացուցիչները` գրող Օրհան Փամուկի եւ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դեմ դատական հայցերի հեղինակ տխրահռչակ փաստաբան Քեմալ Քերինչսիզի գլխավորությամբ, բողոքի ցույց էին կազմակերպել Ստամբուլի կենտրոնում` պահանջելով չեղյալ հայտարարել Բենեդիկտոս 16-րդի այցը Թուրքիա:
2006 թվականը նաեւ ռեկորդային է Կաթոլիկ եկեղեցու սպասավորների դեմ հարձակումների առումով: Ձմռանը Տրապիզոնում սպանվեց տեղի կաթոլիկ տաճարի քահանան, անցած ամիսներին մի շարք հարձակումներ արձանագրվեցին Թուրքիայի այլ շրջաններում:
Բացի այդ, Թուրքիայում դեռ չեն մոռացել, որ Կաթոլիկ եկեղեցու նախորդ հովվապետի`Հովհաննես Պողոս 2-րդի դեմ 1981 թվականին իրականացված անհաջող մահափորձի հեղինակը եւս թուրք էր` Մեհմեթ Ալի Աղջան:
Այդուհանդերձ, թուրքական հատուկ ծառայությունները պնդում են, որ ի վիճակի են ապահովել Հռոմի Պապի անվտանգությունը, եւ անհանգստանալու կարիք չկա:
Նորահայտ թուրքական բեսթսելերի հեղինակն իր գլխավոր նպատակին կարծես հասել է. հրատարակչությունը, որը տպագրել է «Դավադրություն ընդդեմ Պապի» գիրքը, չի բացառում, որ կարող է լույս ընծայվել գրքի նոր տպաքանակ:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա