«Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով», - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ավարտին լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասել է, որ չնայած Հյուսիսատլանտյան դաշինքը անմիջական դերակատարություն չունի այդ հակամարտության կարգավորման գործում, սակայն Վրաստանում ստեղծված իրավիճակը քննարկվել է հանդիպման ժամանակ:
«Ես ասացի նախագահին, որ չնայած այստեղ չկա ՆԱՏՕ-ի հստակ դերը, մենք լարվածության թուլացման կոչ ենք անում, իսկ կողմերին կոչ ենք անում չափավորության՝ հարգելով տարածքային ամբողջականության Վրաստանի իրավունքները», - հայտարարել է Յաապ դե Հոոպ Սխեֆերը:
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ, որը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, բանակցություններից հետո լրագրողներին հայտարարել է, թե մի շարք հարցեր տարաձայնություններ են հարուցում, այդ թվում` «դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառույցի ընդլայնումը եւ Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի երրորդ դիրքային շրջանի տեղակայման՝ ԱՄՆ-ի ծրագրերը»:
«Չէի ցանկանա, որպեսզի ձեզ մոտ տպավորություն ստեղծվեր, թե մենք դրանից շատ ենք վախենում, բայց դա որոշակի փոփոխություններ կպահանջի մեր ռազմական շինարարությունում, ինչպես նաեւ կպահանջի նախազգուշական որոշ միջոցների ձեռնարկում», - հայտարարել է նախարարը:
Գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ նոյեմբերին Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշումներ չեն ընդունվելու կազմակերպության ընդլայնման վերաբերյալ եւ որեւէ երկրի անդամակցության առաջարկ չի արվելու: