Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտնեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում տարածքների հարցը կքննարկվի միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո:
«Տարածքների հարցը կքննարկենք միայն ու միայն այն դեպքում, եթե վերջնականապես հստակվի Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը»,֊ - խորհրդարանում տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում ասաց արտգործնախարարը: - «Միայն այդ դեպքում մենք մանրամասների մեջ կմտնենք տարածքների հարցում»:
Նա պարզաբանեց, որ խոսքը ոչ միայն ադրբեջանական, այլեւ հայկական տարածքների մասին է:
«Տարածքներ ասելով` մենք հասկանում ենք բոլոր տարածքները՝ նաեւ Ղարաբաղի հյուսիսային եւ արեւելյան շրջանները, Մարտակերտը եւ Մարտունին: Շահումյանը նույնպես փաթեթի մաս է կազմում»,֊ - փաստեց Հայաստանի արտգործնախարարը:
«Այդ հարցերը տարբեր շերտերում, տարբեր հարթության վրա են գտնվում, բայց բոլորն էլ փաթեթի մաս են կազմում՝ ես դա կարող եմ հաստատել»,֊ - եզրափակեց Վարդան Օսկանյանը:
Ռուզան Խաչատրյան