Մատչելիության հղումներ

Չինական մեծ պարսպի վրա այսուհետ արգելված է «անվայելուչ վարքի» ցանկացած դրսեւորում


Այսուհետ ոչ ոք չի կարող Չինական մեծ պարսպի վրայով թռչել մոտոցիկլով, դրա վրա կազմակերպել նորաձեւության ցուցադրություն կամ գարեջրի նոր տեսակի շնորհանդես: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Չինաստանի իշխանությունները հատուկ հրամանագրով արգելել են պարսպի վրա «անվայելուչ վարքի» ցանկացած դրսեւորում՝ պահպանելու համար վիթխարի պատմական հուշարձանը հետագա քայքայումից:

Ինչպես պարզաբանել է «Բեյցզին ժիբաո» թերթը, այժմ նույնիսկ հանրահայտ Դեւիդ Քոփերֆիլդին չի հաջողվի կրկնել իր մասշտաբային աճպարարությունները, որոնց ընթացքում «անհետանում էին» պարսպի մասերը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, թե Մեծ պարսպի «անպատշաճ օգտագործումը արդեն նշանակալի վնաս է հասցրել դրան»:

6,4 հազար կիլոմետր երկարությամբ կառույցի նշանակալի մասը արդեն իսկ անհետացել է Երկրի երեսից` ջրի եւ քամու պատճառած էրոզիայի, ինչպես նաեւ մարդու քայքայիչ ազդեցության հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG