Եվրոպական հարցերով ԱՊՀ-֊ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի կարծիքով, Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրինագիծը, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար, «իմաստ չունի»:
«Ես կիսում եմ այն տեսակետը, որ այս օրինագիծը, որը քրեականացնում է բանավեճը, իմաստ չունի»,֊ - ասել է ամերիկացի դիվանագետը Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ:
«Ռոյթերզ»֊-ի փոխանցմամբ, նա փաստել է, որ ԱՄՆ֊-ը եւ նախագահ Ջորջ Բուշը բազմիցս խոսել են Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի զանգվածային սպանությունների մասին եւ չեն հերքել դրանք:
«Մենք, որպես կառավարություն, երբեք այդ իրադարձությունները ցեղասպանություն չենք անվանել: Մենք այդ բառը չենք օգտագործել»,֊ - ասել է Դենիել Ֆրիդը:
Նրա վկայությամբ, Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի թուրքերը եւ հայերը ազնվորեն անդրադառնան այս հարցին, եւ որոշ թուրքեր արդեն հորդորում են իրենց կառավարությանը՝ վարվել հենց այդպես:
«Վստահ չեմ, որ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված օրինագծի պես բանաձեւերը կխթանեն այդ գործընթացը»,֊ - նշել է պետքարտուղարի տեղակալը: