Մատչելիության հղումներ

Ադրբեջանում վտանգված է «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»-֊ի եւ BBC-֊ի վերահեռարձակումը


«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»֊-ի եւ BBC֊-ի վերահեռարձակումը դադարեցնելու մտադրությունից:

Անցած շաբաթ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը որոշել է, որ հունվարի 1-֊ից Ադրբեջանի երեք ռադիոկայանները, այդ թվում պետական ռադիոն, պետք է դադարեցնեն նշված արտասահմանյան ռադիոկայանների վերահեռարձակումը:

«Այս որոշումն ուղղված է միջազգային լրատվամիջոցների դեմ, որոնց անկախությունից Ադրբեջանի իշխանությունները վախենում են: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը, դժբախտաբար, վերահսկվում է քաղաքական իշխանությունների կողմից, որոնք ամենից շատ ցանկանում են սահմանափակել արեւմտյան լրատվամիջոցների ազդեցությունը»,֊ - ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG