ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեքշաբթի օրը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս ահաբեկչության դեմ մղվող պայքարի ընթացքում ձերբակալված կասկածյալներին դատել ռազմական դատարաններում:
Օրենքը կասկածյալներին զրկում է մարդու որոշ իրավունքներից եւ թույլ է տալիս նրանց նկատմամբ կիրառել հարցաքննության կոպիտ միջոցներ:
«Այս օրենքը կօգնի, որպեսզի արդարադատության առջեւ կանգնեն նրանք, ովքեր, մեր հետախուզության տվյալներով, կազմակերպել էին 3 հազար անմեղ մարդկանց սպանությունը», - հայտարարել է Բուշը մինչեւ օրենքը ստորագրելը:
Օրենքը քննադատվում է իրավապաշտպան կազմակերպությունների եւ դեմոկրատների կողմից:
Մասնավորապես, Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությունը հայտարարել է, թե Ամերիկայի պատմության մեջ սա քաղաքացիական իրավունքներին վերաբերող ամենավատ օրենքներից մեկն է:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես