Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հիվանդանոց է տեղափոխվել՝ արյան ճնշման կտրուկ անկման պատճառով:
Բժիշկները վստահեցնում են, որ նրա վիճակը կայուն է, եւ անհանգստանալու կարիք չկա:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, հնարավոր է, բժիշկները պահանջեն, որ Էրդողանը մեկ-երկու օր մնա հիվանդանոցում:
Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի խոսքերով, Էրդողանի հիվանդությունը հետեւանք է Ռամադանի առիթով պաս պահելուն զուգահեռ լարված աշխատանքի:
Էրդողանի առողջական վիճակը վատացել է, երբ նա ավտոմեքենայով ուղեւորվում էր խորհրդարան` հանդիպման: Թիկնապահն ու վարորդը նրան շտապ հասցրել են հիվանդանոց:
Ըստ ականատեսների, թիկնապահները ստիպված են եղել Էրդողանին մեքենայից հանել դիմապակին մոտակա շինհրապարակից բերված մուրճի օգնությամբ փշրելով, քանի որ խուճապի պահին նրանք ակտիվացրել էին զրահապատ մեքենայի դռների ավտոմատ փականը:
Խորհրդարանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է, եւ նախարարներն ու պատգամավորները շտապել են Անկարայի «Գյուվեն» հիվանդանոց:
Թուրքիայի խորհրդարանում այսօր քննարկվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած՝ Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ նախատեսող օրինագիծը: