Մատչելիության հղումներ

Թուրք պատգամավորներն այսօր քննարկելու են ֆրանսիական օրինագիծը


Թուրքիայի խորհրդարանն այսօր քննարկելու է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անցած շաբաթ ընդունված օրինագիծը, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

Ըստ թուրքական «Զաման» թերթի՝ սպասվում է, որ թուրք պատգամավորները կդատապարտեն ֆրանսիական օրինագիծը: Արտգործնախարար Աբդուլա Գյուլը կտեղեկացնի խորհրդարանականներին փաստաթղթի մասին, ինչից հետո նրանք ազատ կլինեն արտահայտելու իրենց վերաբերմունքը:

Վարչապետ Ռեջեփ Էրդողանը զգուշացրել է, որ Թուրքիայի արձագանքը պետք է մտածված լինի, եւ այդ խնդրով պետք է զբաղվի խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG