Այսօր ողջ աշխարհում նշվում է Պարենի միջազգային օրը:
Պաշտոնական տվյալներով, ներկայումս աշխարհի 6 բնակիչներից 1-ը կամ մոտ 852 միլիոն մարդ քաղցած է քնում: Ընդ որում, նրանց գերակշիռ մասն ապրում է գյուղական բնակավայրերում:
Աշխարհում աղքատությունն ու սովը կրճատելու համար այս տարի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ է անում պետություններին ու անհատներին՝ ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում:
«Գյուղատնտեսության զարգացումը տնտեսության երկարաժամկետ բարգավաճման առաջին քայլն է», - իր հայտարարության մեջ ընդգծում է կազմակերպությունը եւ հորդորում կառավարություններին` այս ոլորտում ներդրումներ կատարել, բարենպաստ պայմաններ ստեղծել, բարեկարգել գյուղական ճանապարհները, դպրոցները, ինչպես նաեւ կապ հաստատել հասարակ գյուղացու եւ խոշոր գործարարի միջեւ:
Դեռեւս 20 տարի առաջ աշխարհի մոտ 180 երկրների ղեկավարներ պարտավորվեցին այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել եւ մինչեւ 2015 թվականը երկու անգամ կրճատել երկրագնդի վրա ապրող սոված մարդկանց թիվը:
Չնայած այդ խոստմանը, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալով, աղքատության կրճատման համար տրամադրվող միջազգային օգնությունը տարեցտարի նվազում է:
Եթե 80-ականների սկզբին տրամադրվում էր տարեկան 9 միլիարդ դոլար, ապա 90-ականներին, ըստ մասնագետների, այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 5 միլիարդ:
Այսօր Հռոմի կենտրոնում մի քանի հազար մարդ քայլարշավ կանցկացնեն եւ օգնության կոչ կանեն:
Նրանց այս կոչին արդեն արձագանքել են Շվեյցարիայում. երեկ այս երկրի մայրաքաղաքում մի քանի խոշոր կազմակերպություններ միավորվել են եւ պարտավորվել աջակցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին:
Բացի այդ, աղքատ ու սոված մարդկանց օգնելու նպատակով վաղը ավելի քան 400 շվեյցարական ռեստորաններ իրենց շահույթը կնվիրաբերեն պարենի համաշխարհային ծրագրերին:
Հեղինե Բունիաթյան, Պրահա