Եվրահանձնաժողովը երեկ քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որը պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:
«Եթե այս օրենքն ուժի մեջ մտնի, այն կարգելի բանավեճը եւ երկխոսությունը, որոնք անհրաժեշտ են այս հարցի շուրջ համաձայնության հասնելու համար»,֊ - հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրամիության գործադիր մարմնի խոսնակ Քրիստինա Նեյգին:
Նրա վկայությամբ, անդամակցության չափանիշները նույնն են Եվրամիության անդամության բոլոր թեկնածուների համար:
«Թուրքիայի դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ»,֊ - ասել է խոսնակը:
Թուրքիայում Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Էնդրյու Դաֆը կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայում այսօր ընդունված օրենքը հակասում է մարդու իրավունքներին վերաբերող եվրոպական օրենսդրությանը, եւ կոչ է արել ֆրանսիական Սենատին մերժել օրենքը:
«Ազգային ժողովը ոտնահարել է խոսքի ազատության հիմնարար իրավունքը: Այն ուղղակիորեն հակադրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որի հիման վրա է կառուցվել Եվրամիությունը»,֊ - ասել է Դաֆը:
«Ֆրանսիան մեծ վնաս է հասցրել Եվրամիություն֊ - Թուրքիա հարաբերություններին եւ մեծ հաշվով` նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին: Թուրքիայի առաջադեմ ուժերը անհարկի հարված են ստացել»,֊ - կարծիք է հայտնել եվրոպացի պաշտոնյան: