«Ուրախ ենք եւ բավարարված, որ այս օրինագիծը ազգային ներկայացուցիչները ընդունեցին այն տեսքով, որով այն ներկայացված էր», - հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համադրող խորհրդի նախագահ Ալեքսիս Գովչիյանը:
Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրենքի նախագծի ընդունումը ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից՝ նա կարծիք է հայտնել, որ այդ փաստը «միջազգային մակարդակով, այդ թվում Թուրքիայում, կբարձրացնի իրազեկությունը, այս խնդիրը կերեւա նոր լույսի ներքո, եւ հնարավոր կդառնա գալիք տարիներին սկսել իրական երկխոսություն»:
«Սա քայլերից մեկն էր», - ասել է Գովչիյանը: - «Պետք է շարունակենք աշխատել Սենատում»:
«Շատ ուժեղ հայկական համայնք կա Ֆրանսիայում, բայց կա նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը», - կարծիք է հայտնել Փարիզի Ամերիկյան համալսարանից Հոլ Գարդները: Նրա համոզմամբ, «քվեարկությունը մասամբ ուղղված էր նաեւ Եվրամիություն Թուրքիայի մուտքը խոչընդոտելուն»:
«Մարդու իրավունքների հարցը նույնպես կարող է լինել դրա ետեւում, սակայն դա ավելի շատ նպատակ ունի խոչընդոտել Թուրքիայի մուտքը Եվրամիություն», - ասել է Գարդները:
«Ֆորտիս» բանկի ներկայացուցիչ Հալուք Բուրումջեքչին «Ռոյթերզ» գործակալությանը կարծիք է հայտնել, որ օրինագծի ընդունման «տնտեսական հետեւանքները կախված կլինեն Թուրքիայի արձագանքից»:
«Տեսնում ենք, որ Թուրքիան սկզբնականի համեմատ մեղմացրել է իր վերաբերմունքը», - ասել է Բուրումջեքչին: - «Սկզբում խոսում էին ավելի կոշտ արձագանքի մասին, ինչպես, օրինակ, ֆրանսիական ապրանքների բոյկոտն է: Բայց այժմ գալիս ենք այն ըմբռնմանը, որ դա շատ տրամաբանական չէ: Հասկանալի դարձավ, որ ֆրանսիական ֆիրմաների բոյկոտը կվնասի մեր քաղաքացիներին»:
Տնտեսագետի կարծիքով, թուրքական կողմի արձագանքը կսահմանափակվի պետական մրցույթներին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը թույլ չտալով:
«Նույնիսկ եթե ֆրանսիական օրինագիծը օրենք դառնա՝ ինչպե՞ս է այն կիրառվելու», - հայտարարել է Գիզեմ Օզթոքը Ստամբուլի «Սաբանջի» համալսարանից: - «Ինչպե՞ս կարող են դատարանները պայքարել հազարավոր թուրքերի դեմ, որոնք Ֆրանսիայի քաղաքացիություն ունեն եւ հերքում են Հայոց ցեղասպանությունը»:
Թուրք գիտնականը անհամատեղելի է համարել Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրինագիծը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ, «որը շատ հստակ եւ սահմանափակ դեպքեր է նշում, երբ կարող է սահմանափակվել խոսքի ազատությունը »:
«Միլիեթ» օրաթերթի եւ CNN Turk հեռուստատեսության մեկնաբան Սեմիհ Իդիզը կանխատեսել է, թե չնայած ֆրանս-թուրքական հարաբերությունները օրինագծի ընդունմամբ կխաթարվեն, սակայն որոշ ժամանակ անց հարցը կկարգավորվի:
«Եվրահանձնաժողովը ջանք է գործադրում՝ հունի մեջ պահելու Թուրքիայի հետ բանակցությունները, եւ խստիվ քննադատել է ֆրանսիական նախաձեռնությունը», - ասել է թուրք լրագրողը: