Այսօրվանից Հայաստանում գործում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը, որը հիմնադրվել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում:
Կենտրոնն իրավաբանորեն չի պատկանում Հյուսիսատլանտյան դաշինքին: Տեղեկատվական կենտրոնի հիմնադիրը «Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն» հայաստանյան հասարակական կազմակերպությունն է, որը համագործակցում է Հայաստանի կառավարության, ՆԱՏՕ-ի հասարակական դիվանագիտության վարչության, ինչպես նաեւ Հայկական Ատլանտյան ասոցիացիայի հետ:
ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանի փոխանցմամբ, կենտրոնի ստեղծման նպատակը Հայաստանի քաղաքացիներին ՆԱՏՕ-ի գործունեության մասին լիարժեք տեղեկատվության տրամադրումն է:
Կենտրոնի աշխատանքների մեկնարկին այսօր ներկա էր Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Հովհաննես Շողիկյան