Մատչելիության հղումներ

Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը կմասնակցի Հռոմի փառատոնին


Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Հայաստան» կինոնկարը կմասնակցի Հռոմի միջազգային փառատոնին, որն սկսվում է ուրբաթ օրը:

«Հռոմֆիլմֆեստ» փառատոնին, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 21-֊ը, ներկա են լինելու Ռոբերտ դե Նիրոն, Նիկոլ Քիդմանը, Լյուկ Բեսոնը եւ այլ հայտնի դերասաններ եւ ռեժիսորներ:

Գեդիկյանի ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանում եւ Ֆրանսիայում, այս տարվա ամռանը ցուցադրվել է Երեւանում՝ «Ոսկե ծիրան» փառատոնում, իսկ Ռոբեր Գեդիկյանը արժանացել է հատուկ մրցանակի «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում:

Կինոնկարը, որում նկարահանվել է 20 հայազգի դերասան, պատմում է հայրենիքից հեռու ապրող հայերի մասին:

Ինչպես այսօր հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը, Հռոմի փառատոնին մրցութային կարգով կմասնակցի 16 կինոնկար, այդ թվում հայտնի վրացի ռեժիսոր Օթար Իոսելիանիի «Այգիներն աշնանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG