Ազգային ժողովի պատգամավորներից շատերը չեն բացառում, որ եթե ոչ այսօր, ապա այս շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին մեղադրանք առաջադրելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրով գլխավոր դատախազը կմտնի խորհրդարան:
Այսօր` հոկտեմբերի 11-ին լրանում է Հակոբ Հակոբյանի ձերբակալության 72 ժամը: Այսինքն` մինչեւ ժամկետը լրանալը գլխավոր դատախազը միջնորդագրով պետք է դիմի Ազգային ժողովին` պատգամավորին մեղադրանք առաջադրելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար համաձայնություն ստանալու նպատակով, կամ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը պետք է ազատ արձակվի:
Սակայն, որպեսզի գլխավոր դատախազը միջնորդագիրը ներկայացնի խորհրդարանին, նախ անհրաժեշտ է արտահերթ նիստ հրավիրել, որովհետեւ խորհրդարանում հերթական քառօրյան անցյալ շաբաթ էր:
«Ազատություն» ռադիոկայանի հավաստի աղբյուրների վկայությամբ, երեկ երեկոյան արտահերթ նիստ հրավիրելու որեւէ նախաձեռնություն դեռ չկար:
Տեսականորեն հնարավոր է նաեւ, որ այսօր նման նախաձեռնություն լինի եւ հրատապ նիստ գումարվի: Չի բացառվում, սակայն, որ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Հակոբ Հակոբյանին այսօր ազատ արձակեն, հետո միայն գլխավոր դատախազը միջնորդագրով մտնի խորհրդարան:
Պատգամավորը ձերբակալվել է հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում «Հայռուսգազարդ» գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանության փաստից հետո, ինչի արդյունքում եղել են տուժածներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Երեկ ուշ երեկոյան գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Հայանիստ գյուղում տեղ գտած ծեծկռտուքի եւս երկու մասնակիցների ինքնությունը՝ Հակոբ Հակոբյանի քենակալ Արմենակ Վարդանյանը եւ «Գովասան» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Սիմոնյանը: Երկուսի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, նրանց նկատմամբ հետախուզում կհայտարարվի:
Քննությամբ պարզվել է նաեւ, որ անցած ամիսների ընթացքում՝ մինչեւ 2006 թվականի հուլիսի 3-ը, երբ «Հայռուսգազարդ»-ի եւ «ՀՀ Ֆուլկոնտակտ» ֆեդերացիայի միջեւ պայմանագիր է կնքվել, «Հայռուսգազարդ»-ին պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ից մեծ ծավալի կենցաղային գազի գողություն է կատարվել:
Կարինե Քալանթարյան