Կիրակի օրը իրավապահները ձերբակալել են Ազգային ժողովի պատգամավոր, Էջմիածնի թիվ 26 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված Հակոբ Հակոբյանին:
Հայաստանի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Հակոբյանը մասնակցել է «զենքի գործադրմամբ խուլիգանության», ինչի մասին ահազանգ էր ստացվել ոստիկանության Մասիսի բաժնում:
Կայանի տարածքում պայմանագրային կարգով ծառայություն իրականացնող «ՀՀ Ֆուլկոնտակտ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, նույն ֆեդերացիայի մարզիչ Էդգար Պողոսյանը, ինչպես նաեւ Հակոբյանի վարորդ Սերյոժա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրից զննությամբ, ոստիկանության փոխանցմամբ, հայտնաբերվել եւ առգրավվել է «Վինչեստեր» տիպի հրացան։
Փաստի առթիվ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը Հայաստանի գլխավոր դատախազի հանձնարարությամբ շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում։
Պատգամավորը այժմ գտնվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Ազգային ժողովի ղեկավարությունը չի տեղեկացվել պատգամավորի ձերբակալության մասին, ինչը սահմանադրական պահանջ է:
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցից տեղեկացավ կատարվածի մասին. - «Եթե պատգամավորին ձերբակալած լինեին, բնականաբար, ինձ պիտի տեղեկացներին: Ինձ ոչ ոք չի տեղեկացրել»:
Ավելի ուշ Հայաստանի գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի, Հակոբ Հակոբյանն «իր թիկնազորի անդամների հետ 2006 թվականի հոկտեմբերի 8-ին` ժամը 18-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է գազաբաշխիչ կայանի անվտանգությունն ապահովող եւ Հակոբյանին պատկանող գազալիցքավորման կետերի կողմից ապօրինի գազօգտագործումը կանխող անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ: Միջադեպի ընթացքում չորս անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց»:
Ազգային ժողովի պատգամավորը, ըստ գործող օրենսդրության, ձերբակալված կարող է մնալ առավելագույնը 72 ժամ:
Աստղիկ Բեդեւյան