Մատչելիության հղումներ

Ղարաբաղցի փորձագետները մասնակցում են ԵԱՀԿ-ի էկոլոգիական առաքելությանը Ադրբեջանի տարածքում


Ղարաբաղցի երեք փորձագետներ մասնակցում են ԵԱՀԿ-ի էկոլոգիական առաքելությանը շփման գծին հարող Ադրբեջանի տարածքում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:

ԵԱՀԿ-ի առաքելությունը, որն այսօր սկսել է ուսումնասիրել հրդեհներից տուժած տարածքների էկոլոգիական վիճակը, հոկտեմբերի 9-֊ին կժամանի Ստեփանակերտ եւ կհանդիպի Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Այդ հանդիպումների արդյունքներով կորոշվի, թե հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների ո՞ր հատվածներում են դիտարկում անցկացնելու ԵԱՀԿ֊-ի ներկայացուցիչները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG