Այսօր երեկոյան Տիկնիկային թատրոնում կսկսվի «Հայֆեստ» միջազգային թատերական 4-րդ փառատոնը` մոսկովյան «Պրակտիկա» թատրոնի «Պիես փողի մասին » բեմադրությամբ:
Իսկ մինչ այդ , Թատերարվեստի պետական ինստիտուտից մինչեւ Տիկնիկային թատրոն կսկսվի փառատոնին մասնակից հայաստանյան եւ արտասահմանից ժամանած ավելի քան 400 թատերական գործիչների շքերթը, որ հնարավորություն կտա երեւանցիներին անձամբ ծանոթանալ փառատոնի մասնակիցների հետ` մինչեւ ներկայացումների սկիզբը:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց. - «Այս տարի «Հայֆեստ»֊-ի ծրագիրը շատ բազմազան է, ընդգրկում է թատերարվեստի ամենատարբեր ժանրերը՝ մատների, ստվերների, պարերի, խամաճիկների թատրոն, մանկական բեմադրություններ, բացօթյա ներկայացումներ, մոնոներկայացումներ, կատակերգություն, ողբերգություն եւ այլն, մի խոսքով` ամեն ինչ»:
Նախորդ տարիներին ավանդաբար փառատոնը բացվում էր Սունդուկյանի անվան թատրոնում: Այս տարի թատրոնի տնօրենը վարձակալման համար կազմակերպիչներից բավական մեծ գումար է պահանջել, եւ այդ է պատճառը, որ փառատոնի բացումը տեղի է ունենալու Տիկնիկային թատրոնում, որի բեմահարթակը տրամադրվել է անվճար:
Գայանե Դանիելյան