IBF վարկածով միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երեկ առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր սեպտեմբերի 23-ին՝ Էդիսոն Միրանդայի հետ մենամարտից հետո: Այդ մենամարտում Աբրահամը հաղթանակ տոնեց, սակայն կոտրեց ծնոտը:
Գերմանական լրատվամիջոցներին Արթուր Աբրահամը հայտնել է, որ իրեն արդեն լավ է զգում: «Վստահ եմ , որ այս վնասվածքը իմ կարիերային չի խանգարի, մի քանի շաբաթից կսկսեմ մարզումներս, ճիշտ է՝ սկզբնական շրջանում դրանք ծանրաբեռնված չեն լինի: Ամենակարեւորն այն է, որ կարողացա պահպանել չեմպիոնական գոտին»,-- հայտարարել է աշխարհի չեմպիոնը:
Հինգշաբթի օրը Արթուր Աբրահամը մեկնելու է Չիկագո: Գերմանական ARD հեռուստաընկերության դիտողների համար նա ուղիղ եթերում մեկնաբանելու է Նիկոլայ Վալուեւի եւ Մոնտե Բարետի միջեւ կայանալիք մենամարտը:
Միսակ Կրկյաշարյան