Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը պարգեւատրել է «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության մեդալներով:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը, նախագահ Քոչարյանի սեպտեմբերի 23-ի հրամանագրով հայրենիքին մատուցած ծառայությունների, Կիլիկյան Հայաստանի նավաշինության ավանդույթները վերականգնելու եւ ըստ արժանվույն աշխարհին ներկայացնելու, դժվարին եւ երկարատեւ նավագնացության ընթացքում ցուցաբերած արիության եւ խիզախության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել են արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը, նավապետ Կարեն Բալայանը, նավապետ-խորհրդատու Սամվել Կարապետյանը:

Անձնակազմի 5 անդամներ պարգեւատրվել են Արիության մեդալով:

Նախագահը շնորհակալություն է հայտնել «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմին եռամյա նավագնացության համարձակ մտահղացումը փայլուն իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG