Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրել է Հայոց ցեղասպանությունից տուժածների կամ նրանց հետնորդների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենք:
Համաձայն օրենքի, Հայոց ցեղասպանությունից տուժած անձինք կամ նրանց հետնորդները, ովքեր բնակվում են Կալիֆորնիայում, կարող են դատական գործ հարուցել նահանգային դատարաններում կամ շարունակել արդեն սկսված դատը ընդդեմ ֆինանսական հաստատությունների, որոնք հրաժարվում են վերադարձնել ցեղասպանությունից առաջ հայերի ներդրած գումարները կամ գողացված ապրանքների համարժեք գումարները:
Լոս Անջելեսում Առնոլդ Շվարցենեգերի գրասենյակից հաղորդում են նաեւ, որ ըստ օրենքի, այս պահանջով Կալիֆորնիայի հայերը կարող են դատական գործ հարուցել մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Մարդկության դեմ իրականացված այս հանցագործություններից տուժած անձինք եւ նրանց հարազատները արժանի են արդար դատարանի միջոցով վերականգնելու այն, ինչ պատկանում է իրենց», - օրենքը ստորագրելուց առաջ հայտարարել է Առնոլդ Շվարցենեգերը՝ շարունակելով. - «Ես հպարտ եմ կանգնել հայ ժողովրդի կողքին, որը հաղթահարել է այս դժբախտությունը եւ մեծապես նպաստել Կալիֆորնիայի հարուստ եւ բազմաբնույթ մշակույթի զարգացմանը»:
Նման պահանջով արդեն իսկ դատական գործեր հարուցած հայ երեք իրավաբաններից Վարդգես Եղիայանը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում, մասնավորապես, ասաց. «Անշուշտ, հաղթանակ է միշտ, երբ նահանգապետ Շվարցենեգերը ստորագրում է հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենքներ»:
Որպես նահանգապետ իր պաշտոնավարման սկզբից ի վեր, Առնոլդ Շվարցենեգերը Հայոց ցեղասպանության կապակցությամբ ամեն տարի հանդես է եկել հայտարարությամբ: Անցյալ տարի նա ստորագրել է SB 424 օրենքը, որը ապրիլի 24-ը մշտապես հայտարարում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր Կալիֆորնիայում:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես