Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը պարգեւատրել է հայազգի կոնստրուկտորին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Հայրենիքի առջեւ վաստակի համար» երկրորդ աստիճանի շքանշան է շնորհվել կոնստրուկտոր Իոսիֆ Հակոբյանին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում ասված է, թե Հակոբյանը այդ պարգեւին է արժանացել «հատուկ ռազմական տեխնիկայի նախագծման եւ երկրի մարտունակության հզորացման գործում մեծ ավանդի, ինչպես նաեւ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»:

Օգոստոսի 28-ին լրացել էր Իոսիֆ Հակոբյանի 75-ամյակը: 1986 թվականից նա գլխավորում է Մոսկվայի «Ագաթ» գիտահետազոտական ինստիտուտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG