Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թահիր Թաղիզադեն, ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) անդամ պետությունների կողմից առաջադրված «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածաշրջանում եւ նրա հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման առումով» կետը չորեքշաբթի օրը, այնուամենայնիվ, ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ՎՈւԱՄ-ի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը կրկին քվեարկության են ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում հարցը ընդգրկելու առաջարկը, թեեւ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի գլխավոր կոմիտեի առաջին նիստում որոշվել էր այդ կետը նստաշրջանի օրակարգում չընդգրկել:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում այդ կետը ընդգրկելու օգտին են քվեարկել 16 երկրներ, այդ թվում՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները: Դեմ են արտահայտվել 15 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Հունաստանը, Ալժիրը, Ինդոնեզիան եւ Հարավային Աֆրիկան:
65 երկրների ներկայացուցիչներ ձեռնպահ են մնացել, իսկ 96 պատվիրակություններ չեն մասնակցել քվեարկությանը: