Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, հոկտեմբերի 17-ին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին խոսելը այս պահի դրությամբ վաղաժամ է:
«Ներկայումս չի կարելի բացառել, որ կարող է նման հանդիպում տեղի ունենալ, միեւնույն ժամանակ, չի կարելի պնդել, որ այդ հանդիպումը կկայանա», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով. - «Նախ պետք է կայանա արտգործնախարարների հանդիպումը, որոնք էլ կփորձեն նախապատրաստել երկու նախագահների հանդիպումը»:
Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը այսօր հաղորդել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ Մինսկում հոկտեմբերի 17-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում:
Կարինե Քալանթարյան