Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր առաջնորդը Վրաստանի իշխանություններին մեղադրում է «բազմակուսակցությունը վերացնելու փորձի» մեջ


Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաիշվիլին քննադատել է «Արդարություն» կուսակցության ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները` դրանք անվանելով «բազմակուսակցությունը վերացնելու փորձ» երկրի իշխանությունների կողմից:

«Կովկասպրես»-ի փոխանցմամբ, Նաթելաիշվիլին նշել է, թե «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների օգնությամբ իշխանության եկած Սահակաշվիլիի վարչակարգը այժմ մտավախություն ունի, թե կարող է նույն կերպ [ինչպես Շեւարդնաձեի վարչակարգը] զրկվել իշխանությունից»:

«Մենք կարծում ենք, որ սեպտեմբերի 6-ին ձերբակալված ընդդիմադիրները ներկայիս վարչակարգի քաղբանտարկյալներն են: Մենք նաեւ պահանջում ենք Վաշինգտոնից եւ Բրյուսելից՝ գնահատել, թե ի՞նչ կարգի ժողովրդավարություն է կառուցվում Վրաստանում», - հայտարարել է Լեյբորիստների առաջնորդը:

Սեպտեմբեր 6-ին Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են «Արդարություն» ընդդիմադիր կուսակցության եւ դրան սատարող այլ քաղաքական ուժերի 29 ակտիվիստների, որոնցից 13-ին արդեն ներկայացվել է մեղադրանք` հայրենիքի դավաճանություն եւ հեղաշրջման փորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG