Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը (խորհրդարանը) երեքշաբթի օրը 340 «կողմ», 192 «դեմ» հարաբերակցությամբ հաստատեց Lիբանանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին թուրքական ստորաբաժանումների մասնակցության վերաբերյալ որոշումը:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե խաղաղապահները կենտրոնանալու են Լիբանանի տնտեսության վերականգնման վրա, իսկ «Հըզբոլահ»-ը զինաթափելու գործին մասնակցելու պահանջի դեպքում կթողնեն Լիբանանը: Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատված բանաձեւում նույնպես հատուկ շեշտվում է, թե «թուրքական զորքերը որեւէ կերպ չեն մասնակցի «Հըզբոլահ»-ի զինաթափմանը»:
Իսկ արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտնել է, որ Թուրքիայի խաղաղապահների թիվը եւ տեղակայման ժամկետը կհստակեցվի ՄԱԿ-ի հետ խորհրդակցություններից հետո: Միաժամանակ, Գյուլը նշել է, թե Լիբանանում տեղակայվելիք զինվորականների թիվը չի գերազանցի 1000-ը, եւ նրանք հիմնականում մասնակցելու են Լիբանանի ծովային սահմանների պահպանման եւ Լիբանանի բանակի զինվորների վերապատրաստման գործողություններին:
Այս բոլոր հարցերի շուրջ Թուրքիայի ղեկավարները բանակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ, ով Մերձավոր Արեւելք իր այցի շրջանակներում այսօր ժամանել է Անկարա: