Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի շահագործումը իրականացնող BP- Azerbaijan ընկերությունը նոյեմբերի 10-ից կղեկավարի Բիլ Շրեյդերը, որը մինչ այդ ղեկավարում էր «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության ստորաբաժանումը Անգոլայում:
BP- Azerbaijan ընկերությունից «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են, որ ընկերությունը 1998 թվականից ղեկավարող Դեյվիդ Վուդվորթը անցնում է թոշակի:
«Վուդվորթի օրոք BP- Azerbaijan ընկերությունը իրականացրել է մի շարք խոշոր ծրագրեր` «Ազերի» հանքավայրի շահագործումը եւ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի կառուցումը: Վերջնական փուլում է «Շահ-Դենիզ» հանքավայրում գազի արդյունահանումը», - նշել են ընկերությունում: