Այսօր Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը պետք է հաստատի մի զեկույց, որը քննադատում է Թուրքիայում բարեփոխումների դանդաղ ընթացքը:
Եվրախորհրդարանի զեկույցում նշված է, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ ընդունվելիք օրենքի նախագիծը թերի է: Եվրոպացի օրենսդիրները ափսոսանք են հայտնում, որ «Թուրքիայում բարեփոխումների իրականացման գործընթացը դանդաղում է, եւ էական թերացումներ կան մի շարք բնագավառներում»:
Եվրախորհրդարանի զեկույցի հեղինակները մտահոգություն են արտահայտել նաեւ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինկի դատավճռի կապակցությամբ: Ստամբուլում լույս տեսնող թերթի գլխավոր խմբագիրը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել «թուրքերի ինքնությունը վիրավորելու» համար:
Հրանտ Դինկը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում նշեց, որ բարեփոխումների դանդաղումը պայմանավորված է Թուրքիայում ազգայնական տրամադրությունների աճով, ինչը քաղաքական ուժերի համար շահեկան է համարվում նախընտրական տարում: Ըստ Դինկի, իր նկատմամբ եւս երկու դատական գործ է հարուցվել՝ «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի համար:
«Վեցամսյա պայմանական ազատազրկության դատավճռից հետո ես հարցազրույց տվեցի «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը, որտեղ կրկին փաստեցի, որ նախորդ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանություն է իրականացվել: Այժմ դեռ պարզ չէ, 301, թե՞ 303 հոդվածը պետք է կիրառեն, բայց վտանգը կա, որ նոր մի պատիժ սահմանվի ու գումարվի նախորդին»,- ասաց Հրանտ Դինկը:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, հասարակական կարծիքի հարցման արդյունքներով, ոչ միայն եվրոպացիների մեծ մասն է դեմ աղքատ ու մահմեդական Թուրքիայի անդամակցությանը, այլ նաեւ թուրքերն իրենք են հուսաթափված Եվրամիությանն անդամագրվելու գործընթացից:
Մի քանի շաբաթից Եվրահանձնաժողովը քննարկելու է Թուրքիայում բարեփոխումների իրականացման ընթացքը:
Աննա Կարապետյան, Պրահա