Հինգշաբթի երեկոյան Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով «Արամ Խաչատրյան» համերգասրահից Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ակադեմիական երգչախմբի կատարմամբ ուղիղ եթերով հեռարձակվեցին Հայաստանի նոր օրհներգի առաջին փուլն անցած հինգ ստեղծագործությունները:
Լսումները հրապարակային էին. մուտքը բաց էր բոլոր ցանկացողների համար:
Մարդկանց հետ զրույցներից հետո ստեղծված տպավորությունն այնպիսին էր, թե մրցույթի առաջին փուլը հաղթահարած տարբերակներից չորսը (բացի հանգուցյալ Էդգար Հովհաննիսյանի հեղինակած ու իր դստեր կողմից ներկայացված օրհներգից) բոլոր տարբերակները՝ հանրային կարծիքի առումով, հավասար հնարավորություններ ունեն:
Բազմաթիվ էին նաեւ կարծիքները, թե լավագույնը ներկայիս օրհներգն է, որը թեեւ չի հաղթահարել մրցույթի առաջին փուլը, բայց որով, քանի որ այն Հայաստանի Հանրապետության գործող օրհներգն է, սկսվեց համերգը:
Ներկա սփյուռքահայերից շատերը հավանել էին Արամ Խաչատրյանի օրհներգը: «Որովհետեւ, գիտեք, նա է մեր համայնքի նշանը», - փաստարկեց սփյուռքահայ մի կին:
Սփյուռքահայ մի տղամարդ, մինչդեռ, հետեւյալ կարծիքը հնչեցրեց. - «Հիմն փոխելով՝ ոչ մի բան չի փոխվում: Ձեր կառավարությունը փոխեցեք, ուրիշ բան փոխեցեք»:
Հայաստանցիների մեջ էլ բազմաթիվ էին Արամ Խաչատրյանի հեղինակած օրհներգի կողմնակիցները:
Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության բառերով գրված Տիգրան Մանսուրյանի օրհներգը նույնպես բազմաթիվ երկրպագուներ ունի: «Վեց տարեկանից մինչեւ 96 տարեկան յուրաքանչյուր մարդ անգիր գիտի այդ խոսքերը», - փաստարկեց մի կին:
Ամենակարեւորը երեկվա լսումների ժամանակ ազգային ոգին էր, որ միավորել էր թե’ երաժիշտներին, թե’ ունկնդիրներին, թե’ օթյակում իրար կողքի նստած մրցակից կոմպոզիտորներին, որոնք շատ բարյացակամ էին միմյանց հանդեպ:
«Ես շատ ուրախ եմ, որ եղավ երգերի այսպիսի մի շքահանդես», - լրագրողներին ասաց Տիգրան Մանսուրյանը: - «Եվ կարծում եմ, որ հնչեցին այսօրվա մեր կոմպոզիտորական դպրոցի լավագույն նմուշները, լավագույն արտահայտությունները՝ իհարկե Արամ Խաչատրյանի շուրջը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ կոմպոզիտորի համար այսօր մեծ պատիվ է գտնվել մի մրցույթի մեջ, որտեղ ներկա է Արամ Խաչատրյանը»:
«Էական չէ, թե մեր երգերից որ մեկը կարող է դառնալ Հայաստանի օրհներգը», - իր հերթին ասաց Ռոբերտ Ամիրխանյանը: - «Հաղթող չի լինելու այստեղ. հաղթողը պիտի լինի մեր երկիրը»:
Գայանե Դանիելյան