Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության կայքէջի օպերատիվ ամփոփագրում տեղ գտած հաղորդագրության համաձայն, օգոստոսի 30-ին Արարատի մարզի Դալար գյուղի մանկապարտեզի մոտ վրաերթի է ենթարկվել Դալարի նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանի եղբայրը՝ Խաչիկ Բադալյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Արտաշատի բաժին մեղայականով ներկայացել է ոմն Աշոտ եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը ՎԱԶ 2102 մակնիշի մակնիշի ավտոմեքենայով: Փաստի առնչությամբ կատարվում է նախաքննություն:
Արտաշատի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից, ուր վրաերթից հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է տուժածը, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Խաչիկ Բադալյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Երեկ ավելի վաղ՝ առավոտյան մոտ 9:30-ին, Դալար գյուղում սպանվել էր գործող թաղապետ Տիգրան Պետրոսյանը: Մարզի դատախազ Սուրեն Պարսամյանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ փոխանցել էր, որ սպանությունը կատարելուց հետո իրավապահ մարմիններին է ներկայացել գյուղի նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը: Փաստի առիթով Գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, Բադալյանը ձերբակալված է:
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, սպանությունից հետո նախկին գյուղապետի եղբայրը՝ Խաչիկ Բադալյանը, որը հունիսի 2-ից հետախուզման մեջ էր, դանակը ձեռքին շրջել է Դալարի փողոցներում եւ սպառնացել բնակիչներին: Այդ ժամանակ էլ Բադալյանը ենթարկվել է վրաերթի:
Հովհաննես Շողիկյան