Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Քուրդիստանի աշխատանքային կուսակցությանը հակազդելու հարցերով բանագնաց է նշանակել


ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ Ջոզեֆ Ռալսթոնը նշանակվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը հակազդելու հարցերով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց: Նոր պաշտոնի ստեղծման մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը:

«Գեներալ Ռալսթոնը պատասխանատու է լինելու ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի եւ Իրաքի կառավարությունների հետ համատեղ ձեռնարկվող գործողությունների համակարգման համար», - ըստ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության, ասված է ՄըքՔորմաքի տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից Թուրքիայի հարավ-արեւելքում զինված պայքար է մղում Քուրդիստանի անկախ պետություն ստեղծելու համար:

Երկուշաբթի օրը հերթական ահաբեկչական գործողությունն է արձանագրվել Թուրքիայի Անթալիա ծովափնյա քաղաքում: Տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 3 մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել: Գործակալությունների փոխանցմամբ, Անթալիայում, ինչպես նաեւ վերջին օրերին Ստամբուլում եւ Մարմարիսում իրականացված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG