«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք Լիբանանում կանցկացնենք քաղաքական խորհրդակցություններ երկու նախարարությունների միջեւ, կքննարկվեն այդ խնդիրները»,- Լիբանանում խաղաղասիրական միջազգային առաքելությանը Հայաստանի մասնակցության մասին հարցին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը:
«Հայաստանը ուշի-ուշով հետեւում է զարգացումներին, մենք անընդհատ մեր դեսպանատան միջոցով ստանում ենք ամբողջական տեղեկատվություն, եւ երբ միջազգային խաղաղարար ուժերը հայտնվեն Լիբանանում ու սկսեն իրենց գործողություննեը, երեւի ավելի հստակ կլինի մեր անելիքը», - նշեց դիվանագետը:
«Հայաստանը եւ Կոսովոյում, եւ Իրաքում խաղաղարար առաքելությանը մասնակցում է՝ այս կամ այն խաղաղապահ ստորաբաժանման մաս կազմելով: Առաջիկայում ամեն ինչ ավելի հստակ կլինի», - ասաց նա:
Լիբանանում խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը վաղը կքննարկեն Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մասնակցությամբ:
Աննա Կարապետյան, Պրահա